Անցկացվել է ԶՈՒ ղեկավար կազմի խորհրդակցություն

Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

ՀՀ Պն լրատվական ծառայության տեղեկացմամբ, խորհրդակցության ընթացքում ամփոփվել են փետրվարին կատարած աշխատանքները, խնդիրներ են առաջադրվել հետագա անելիքների կազմակերպման, առաջիկա մարտավարաշարային պարապմունքների և պլանային այլ միջոցառումների անցկացման ուղղությամբ: