Արցախցին ես եմ, որոշողը ես եմ (տեսանյութ)

Երևանի Ազատության հրապարակում փետրվարի 26-ին, ժամը 18։00-ին հայտարարված է ազգային հայահավաք՝ մեր վերջնական «ոչ»-ն ասելու համայն աշխարհին՝ մեզ տարածքային որևէ զիջման պարտադրելուն: Տեղեկացնելով այս մասին, միջոցառման նախաձեռնողներից մեկը՝ «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանը, կատարել է հետևյալ գրառումը․

«Հայրենիքը տարածք չէ մեր համար, մենք էլ Հայրենիք չունենք զիջելու: Անկախ ձեր կուսակցական պատկանելիությունից, անկախ նրանից, թե ձեր քաղաքական և այլ հայացքները համընկնում են այս կամ այն անձի հետ, եթե դուք Հայ եք կամ Հայաստանի քաղաքացի, ով կտրականապես դեմ է մեր Հայրենիքի որևէ հատված զիջելու որևէ պայմանով, ապա պարտավոր եք այդ օրը ձեր ֆիզիկական ներկայությամբ հայտնել ձեր վերջնական որոշումը այս՝ մեր համար օդից ու ջրից էլ կարևոր հարցում: Փետրվարի 26-ին սպասում ենք բոլոր հայերին Ազատության հրապարակում…»։

Վերոնշյալ հայահավաքի նախաձեռնման կապակցությամբ LIVEnews.am-ի հյուրերն են «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանը, նույն գվարդիայի հրամանատար Տիգրան Չոբանյանը, Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը և Գավառի «Թալիշ» ջոկատի հրամանատար Վանիկ Օհանյանը։