Պուտինը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Փաշինյանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ռուսական համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները։ Այս մասին այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ»,- նշված է հաղորդագրությունում։