Երբ մեզ առաջարկվող խայտառակության ու պատերազմի միջև մենք ընտրենք խայտառակությունը, ապա կստանանք նաև պատերազմ (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալած երիտասարդները խոսեցին երկրում առկա քաղաքական իրավիճակի, այսպես կոչված, հեղափոխության իրական նպատակների, Արցախի հիմնահարցի, երկրում ազգային արժեքների կորստի վտանգի ու համախմբման, այդ արժեքների փրկության անհրաժեշտության մասին։

Ըստ նրանց, թավշյա հեղափոխությունը իրականում տեղի ունեցավ Արցախի հիմնահարցն այլ միջոցներով, այլ ճանապարհներով, նաև մեր պետության համար անընդունելի, վտանգավոր դիվանագիտությամբ լուծելու նպատակով, իսկ սոցիալական բաղադրիչն ընդամենը իրական նպատակների քողարկումն էր։

Երիտասարդների դիտարկմամբ՝ մեզ պակասում է գաղափարակիր, հայրենասեր ու նվիրյալ խավը, որի վրա էլ կկարողանա հենվել ազգը, ժողովուրդը՝ պետականությունն ու դիմագիծը պահպանելու համար։ Ո՞ւմ է ձեռնտու այդ խավի վերացումը, արդյոք Հայաստանը աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում հայտնվելով, դարձե՞լ է տարբեր դավադիր ու ազգակործան ուժերի թիրախում։ Մեր հյուրերը խոսեցին այդ վտանգների ու դրանց դիմագրավելու հնարավորությունների մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում