Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց

Սահմանային իրավիճակն անցնող շաբաթ

Փետրվարի 17-ից 23-ը ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տղեկացմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: