Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին

Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին՝ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։ Պարզվում է, դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։

Որոշեք ինքներդ։

2017-ի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018-ի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։ 2018-ի ամռանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, իսկ 2019-ի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։

Կոռուպցիա կա, փաստորեն։

2018-ի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։ Մինչդեռ առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։ Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու, գազի գինն էժանացնելու «ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին, կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։ Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։

Հ.Գ. Երջանկություն է, երբ այն, ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։

Մահաթմա Գանդի

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից

Եվս մեկ հիշեցում Գանդիից' ՓաշինյանինԺամանակին լրագրող,իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր …

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 22 февраля 2019 г.