Ի հեճուկս ԱՄՆ-ի, Նիկոլաս Մադուրոյին իրենց աջակցությունն են հայտնել աշխարհի 60 երկրներ

Որպես ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման կողմնակիցների խումբ, աշխարհի 60 երկրների ներկայացուցիչներ, Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեզզայի ներկայությամբ, նիստ են գումարել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Parstoday.com-ի տեղեկացմամբ, հիշյալ նիստին մասնակցել են 60 երկրների, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Պաղեստինի, Սիրիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Կուբայի, Ալժիրի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ադրբեջանի, Հյուսիսային Կորեայի, Ղազախստանի, Պակիստանի ներկայացուցիչներ, ովքեր դատապարտել են ՄԱԿ-ի անդամ երկրների ներքին գործերին ցանկացած միջամտություն:

Վերջին շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ն աջակցելով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, փորձում է  այդ երկրում հեղաշրջում իրականացնել:

Աջակցելով ընդդիմադիրներին և պատժամիջոցներ սահմանելով Վենեսուելայի դեմ, ԱՄՆ-ն փորձում է  իշխանությունից հեռացնել այդ երկրի օրինական իշխանությանը, որն ունի հակաամերիկյան ուղղվածություն: