Ովքեր փորձում են մեզ Աստծուց կտրել ու տանել Սատանայի ճանապարհով, շատ հզոր հակահարվածի են արժանանալու (տեսանյութ)

Հնարավորինս փորձ է արվում մեր Եկեղեցու, հոգևորականների առանց այն էլ գրեթե բացակայող իրավասություններն էլ ավելի սահմանափակել, ընդհանրապես մեր կյանքից դուրս մղել։ Եվ ո՞ւր գնալ․․․ Այլասերությո՞ւն գնալ, Հայաստանում միասեռականների ամուսնությունների օրինականացո՞ւմ գնալ, նրանց նորանոր իրավունքնե՞ր տալ․․․ Այսինքն՝ ոմանք փորձում են մեզ Աստծուց կտրել ու տանել Սատանայի ճանապարհով։ Ինչպես ասում են, ախորժակներին քացախ, ծոծրակները կտեսնեն, դա չեն տեսնի, շատ հզոր հակահարվածի են արժանանալու մեր հասարակության կողմից, թող իրենց բախտը չփորձեն։

Թեման բավականին նուրբ է և վերջին շրջանում բավական հանրային հուզումների տեղիք տված․ խոսքը քրիստոնեության, մեր հավատքի և, մասնավորապես, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգևորականների դեմ կատարվող ոտնձգություններին է վերաբերվում՝ տեղեկատվական, քարոզչական դաշտում, որոնք հասարակության բավական մեծ մասի վրդովմունքին ու նույնիսկ զայրույթին են տեղիք տվել։ Եվ ցավալի է, որ այդպիսի առիթ է դարձել նաև Հանրային հեռուստաընկերությամբ վերջերս եթեր հեռարձակված մի հաղորդում։

Ընդհանրապես, խոսքը նաև սոցիալական ցանցերում մեր Եկեղեցու, նրա ներկայացուցիչների ու հոգևորականների իրավունքների նկատմամբ կատարվող տարատեսակ հարձակումների, վարկաբեկման փորձերի, պատմության աղավաղումների, ինչպես նաև պետական որոշ պաշտոնյաների քննադատելի, դատապարտելի վերաբերմունքի մասին է։

Վերոնշյալ փաստերի ու խնդիրների առնչությամբ LIVEnews.am կայքի հյուրերն են  հայ մշակութային գործիչ, երգահան, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը։