«Վերելք»․ Արծրուն Պեպանյան՝ Ինչպես ունենալ անշրջելի վերափոխումներ (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարը ժամանցային կամ իրադարձային չէ,
այլ նպատակ ունի հյուրերի օգնությամբ գտնել երկիրը վերափոխելու իրական ծրագիր, ինչը պետք է աներ իշխանությունը, բայց, ցավոք, անտեսում է այդ կարևոր անհրաժեշտությունը։

Հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն ամփոփում է հաղորդաշարի կատարած աշխատանքները, նշում հյուրերի աջակցությամբ իրականացված այն պատմաճանաչողական, հոգեբանական, վերլուծական, խոհափիլիսոփայական բնույթի քննարկումները, որոնք շարունակելու դեպքում հնարավոր կլինի որոշակիացնել ազգային վերելք ապահովող քայլերի համակարգը։
Պեպանյանն անդրադառնում է նաև Աժ նախագահի, վարչապետի կողմից երկրի զարգացումը կաշկանդող խնդիրների արծարծմանը։