ԱԱԾ տնօրեն Վանեցյանը գծեց մի սահման, որով առանձնացավ մնացյալից իր սթափ գնահատականով

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասել էր՝ «Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաեւ այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»:

Վանեցյանը նոր գյուտ չի արել կամ նոր ինֆորմացիա չի տվել հասարակությանը, ասել է այն, ինչը իրականում գոյություն ունի, և դրանով մեծ զարմանք չպետք է ապրենք:

Հարցը ավելի հետաքրքրական է ներիշխանական կոնտեքստում։ Փաստացի Վանեցյանը գծեց մի սահման, որով առանձնացավ մնացյալից իր սթափ գնահատականով:

Ինչպես իրեն հետագայում կդրսևորի Վանեցյանը, դա ժամանակի հարց է, բայց որ այլևս սևի ու սպիտակի շրջանակից դուրս ենք, արդեն ակնհայտ է:

Ակներև է, որ Վանեցյանը մարտահրավեր նետեց, թե ովքեր կընդունեն մարտահրավերը, դա էլ է ժամանակի հարց:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասել էր՝…

Опубликовано Աղվան Պողոսյան Пятница, 22 февраля 2019 г.