Ադրբեջանը ձգտում է ԱՄՆ-ի սիոնիստական լոբբիի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատել

«Մոդերն» տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, Ադրբեջանի ներգաղթի գործերի պետական կոմիտեն ԱՄՆ-ի Հրեաների սեֆարդիայի (ամերիկյան անդալուզյան հրեաների) միության հետ փորձում է Խոջալուի ողբերգության հիշատակման միջոցառում կազմակերպել:

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Ադրբեջանի ներգաղթի գործերի պետական կոմիտեն փորձում է հարաբերություններն ընդլայնել ԱՄՆ-ում սիոնիստական լոբբիի հետ:

Ամերիկյան սեֆարդիայի ֆեդերացիայի և Ադրբեջանի ներգաղթի հարցերով պետական կոմիտեի միջև հարաբերությունների ընդլայնման որոշումը կայացվել է  2018 թ. Հոկտեմբերին, կոմիտեի նախագահ Ֆուդ Մորադովի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում:

Ըստ Ադրբեջանի իշխանությունների, 1992թ. փետրվարին Արցախյան պատերազմում Խոջալուի հայերը կոտորել են հարյուրավոր ադրբեջանցի խաղաղ բնակիչների, նրանց ջարդի կամ նույնիսկ ցեղասպանության ենթարկել, ինչը Հայաստանը քանիցս հերքել է: