ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը հետևել են զորամասերից մեկի պարապմունքներին

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության  ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հետևել են զորամասի բերումը «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին, որից հետո անձնակազմը, դուրս գալով մարտական կիրառման շրջաններ, անցել է առաջադրված մարտական խնդիրների կատարմանը:

ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը տեղանքում հետևել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին, լսել զորամասի և ստորաբաժանումների հրամանատարների՝ պաշտպանության կազմակերպման, ուժերի վերախմբավորման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ մտահղացումները:

Անցկացված պարապմունքների ընթացքը ցույց է տվել, որ ընդգրկված անձնակազմը գիտակցաբար է կատարում վերադաս հրամանատարության կողմից տրված մարտական առաջադրանքները, ձգտելով էլ ավելի կատարելագործել մարտավարամասնագիտական ունակությունները: