Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Երկրաբանության և արվեստի թանգարանում  այսօր բացվել է «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը: Ermenihaber-ի տեղեկացմամբ, «Anadolu Kültür» («Անատոլիայի մշակույթ») կազմակերպության նախաձեռնած ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի արխիվից և ուսումնասիրության կենտրոնից, Աթաթուրքի անվան գրադարանից և Institute for the History of Material Culture of the Russian Academy of Sciences (IHMC RAS)-ի արխիվից:

Նշվում է, որ կազմակերպիչները ներկայացվելիք ցուցանմուշներով փորձելու են մարդկանց հաղորդակից դարձնել Մետաքսի ճանապարհի հռչակավոր քաղաքներից մեկի՝ Անիի շքեղությունն ու պատմությանը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 26-ը:

Ի դեպ, նույնանուն խորագրով ցուցահանդեսներ 2018թ․ տեղի են ունեցել Ստամբուլում, ապա Երևանում՝ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: