ՃՈ գրանցման-քննական ստորաբաժանումներում հերթերը կնվազե՞ն

ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: Հերթերը պայմանավորված են Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով: Ոստիկանությունը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի մեկ իրավաստեղծ և մեկ կազմակերպչական բնույթի առաջարկություն: Առաջարկվելու է՝

  1. այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցի տվյալներն առկա են գրանցման-քննական ստորաբաժանման էլեկտրոնային ռեգիստրում, ապա տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններն իրականացնել առանց տրանսպորտային միջոցը ստորաբաժանում ներկայացնելու.
  2. ծրագրային-տեխնիկական հնարավորություն ստեղծել գործարքի կողմերի համար գործարքն իրականացնել համացանցում՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու: Համապատասխան օրինագիծն ուղարկվել է կառավարություն, ծրագրային աշխատանքներն ընթանում են:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվարի 29-ից Ճանապարհային ոստիկանությունում գործարկվել է տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման և վարորդական վկայականների հատկացման նոր սերվերային համակարգ, որը գործարքների արագությունն ավելացրել է մոտ 35 անգամ: Սրա շնորհիվ օրվա մեջ 15։00-ից հետո հերթեր չկան:

 

Hovhannes Kocharyan-ֆեյսբուքյան էջից

ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության…

Опубликовано Hovhannes Kocharyan Вторник, 19 февраля 2019 г.