Ծանոթացեք՝ հերթական ապազգային, սորոսական փոխնախարարը…

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը

2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը…։»։

2014 թվականին Սորոսից ստացված գրանտի թեման ԼԳԲՏ-ներն էին, 2017թ-ին ստացված գրանտը՝ Ապրիլյան պատերազմը…

Մնացած «գիտական քննարկումների» մասին կարող եք պատկերացում կազմել բերված մի քանի օրինակից։ Ի դեպ, Բուն ՏՎ-ն լայն հարթակ էր տրամադրել նաև վերջերս համացանցում մեծ աղմուկ հանած մի կատարյալ տխմարի՝ Տեր-Գաբրիելյանին, որի խոսքերը Արցախյան պատերազմի և հայերի մասին, ոչ միայն աղերս չունեն տրամաբանության հետ, այլ նաև դուրս են բարոյականության սահմաններից։ Մի մարդ, որ Արցախյան ինքնապաշտպանությունը, և Բաքվի ու Սումգայիթի ջարդերին հաջորդած ադրբեջանցիների տեղափոխությունը Հայաստանից անվանում է «հայկական բռնություն»…, իսկ ինքնապաշտպանության դրդված հայ մարդկանց գործողությունները՝ «սպանելու փշրելու գլուխը ցխելու մոլուցք»…

Կարճ ասած, սրանով խորանում է էն հարցը, թե արդյո՞ք Փաշինյանը պարտավորություններ ունի լգբտ-ների հանդեպ…

Կարծես թե՝ ոչ միայն նրանց հանդեպ…

Հիշեցնեմ, որ մյուս սորոսական փոխնախարարն է՝ Արևիկ Անափիոսյանը՝ Կրթության նախարարությունից, իսկ ապազգային փոխնախարարների շարքին կարելի է դասել նաև Սպորտի և Երիտասարդության հարցերով փոխնախարար՝ Կրիստինա Ասատրյանին, որը ևս սերտ հարաբերությունների մեջ է լգբտ-ների և թուրքական կազմակերպությունների հետ։ Այդ մասին նաև իր ՍՎ-ում է գրված։ Այսինքն՝ հերթական պետպաշտոնյան՝ էդ կուտոկից…

Ի՞նչ ասեմ… ժողովուրդ ջան… սրա՞նք պիտի որոշեն մեր երկրի ու ազգի ապագան… սրա՞նք, որոնց զզվանքն առ ամեն հայկականը ուղղակի կաթում է դեմքներից ու իրենց գործունեությունից….

Իրոք որ՝ «Անաստված Կինոթատրոն» է սա…

 

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

Ծանոթացեք՝ հերթական ապազգային, սորոսական փոխնախարարը… «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական…

Опубликовано Закаром Ходжабагяном Понедельник, 18 февраля 2019 г.