Ռոստովի մարզում հայ գյուղացու ցլիկները կանգնել են դատարանի առջև․ նրանք մեղադրվում են խմբակային բռնաբարության մեջ (տեսանյութ)

Ռոստովի մարզում ավարտվել է մի խելացնոր դատավարություն․ դատարանի առջև կանգնել են հինգ ցեղական ցլիկներ: Կենդանիները մեղադրվում են ոչ ավելի, ոչ պակաս՝ նախնական պայմանավորվածությամբ իրականացրած բռնաբարության մեջ: Պաշտոնական փաստաթղթերը հավաստում են պատմության իրական լինելը։

Կենդանիները գտնվում են տնային կալանքի տակ, իսկ ահա պատժի վարչական մասն ընկել է նրանց տիրոջ՝ Գեորգի Դրմիյանի վրա։ Դատարանի որոշմամբ, Գեորգի Դրմիյանը պետք է հարևանուհուն վճարի 31 000 ռուբլի։ Ցլիկների տերը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը, գտնելով, որ կենդանիներին զրպարտում են, քանի որ կովը չէր գտնվում բեղմնավորման շրջանում։