Եվրոպական երկրները չցանկանալով ԱՄՆ-ի միջին հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայում, այնուհանդերձ, այդ կապակցությամբ լռում են

Եվրոպական երկրները չեն ցանկանում, որ իրենց տարածքներում ամերիկյան հրթիռներ տեղակայվեն, սակայն դրա դեմ բողոքելու համարձակություն չունեն: Սա իրականության արձանագրումն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման, Վլադիմիր Պուտինն անցած ուրբաթ Բելառուսի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է. «Որևէ մեկը չի ցանկանում, որ ԱՄՆ-ի միջին հեռահարության հրթիռները տեղակայվեն Եվրոպայում, սակայն եվրոպական երկրները գերադասում են այդ կապակցությամբ լռել»:

Պաշտոնական Մոսկվան նախկինում քանիցս քննադատել է ԱՄՆ-ից եվրոպացիների անկախության բացակայությունը:

«Եվրոպական երկրներն ըստ երևույթին դեռ ենթադրում են, թե շահելու են ՆԱՏՕ-ի նման դաշինքներից»,-հավելել է Պուտինը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը քննադատելով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները, ասել է. «ԵՄ-ն Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր շրջանի համար պատրաստվելով, միայն ապացուցում է իր անկախ կամքի բացակայությունը, քանի որ մենք գիտենք, որ նման որոշումներն ընդունվում են ԱՄՆ-ի խիստ ճնշման ներքո»: