Գրողնե՞րն են ալարում ոտքը Երևանից մի քանի քայլ դուրս գցել ու տեսնել, թե ինչ կա մարզերում

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առիթով Գրողների միությունը լավ նախաձեռնությամբ է հանդես գալիս. գրողները գնում են Երևանի դպրոցներ և աշակերտների համար ընթերցում Թումանյանի գործերը, խոսում գրականության և գիրք կարդալու կարևորության մասին:

Հարց նախաձեռնության հեղինակներին. աշակերտներ, գրագետ երեխաներ, գիրք կարդալու կարիք միայն Երևանո՞ւմ կա: Ինձ համար անհասկանալի է` նույնիսկ գրողնե՞րն են ալարում ոտքը Երևանից մի քանի քայլ դուրս գցել ու տեսնել, թե ինչ կա մարզերում, ինչպես են ապրում, սովորում ու ստեղծագործում մարզերի բնակիչները:

Չէ՞ որ նույն գրողների մեծ մասը ոչ թե Երևանի ասֆալտի վրա է մեծացել, այլ գյուղերի բնության գրկում, գյուղական կյանքն է տեսել և այն մաքրությունը, որին ոչինչ չի կարող փոխարինել:

Թումանյանն էլ, ի դեպ, գյուղից է: Գնացեք գյուղեր ու այնտեղ ապրող երեխաների հետ էլ շփվեք: Մի ալարեք:

 

Nairi Hokhikyan-ի ֆեյսբուքյան էջից

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առիթով Գրողների միությունը լավ նախաձեռնությամբ է հանդես գալիս. գրողները գնում են Երևանի…

Опубликовано Nairi Hokhikyan Пятница, 15 февраля 2019 г.