Արվամոլ, աֆերիստ, Թրամփի ընկեր. ով է պատժամիջոցներ սահմանում Մոսկվայի դեմ

ԱՄՆ-ի սենատորներն օրինագիծ են մտցրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։

Ամերիկյան սենատորներ Լինդսի Գրեհեմը և Բոբ Մենենդեսը մտցրել են օրինագիծ, որը սահմանափակումներ է նախատեսում ՌԴ բանկային և էներգետիկ մասնահատվածի, ինչպես նաև Ռուսաստանին ԱՄՆ-ի ունեցած պետպարտքի նկատմամբ։ Մինչդեռ բուն ԱՄՆ-ում այդ քաղաքական գործիչների վարկը բավական անմիանշանակ է։ Թե ինչում են կասկածում, իսկ երբեմն էլ մեղադրում սենատորներին, գրել է «Գազետա.Ru»-ն։

Ամերիկյան սենատորներն օրինագիծ են նախապատրաստել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների մասին։ Պատժամիջոցային նոր փաթեթի նպատակն է «պատժել Ռուսաստանին ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու», ինչպես նաև «Ուկրաինայում ագրեսիայի համար»։ Վերջինի տակ նկատի է առնվում Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը։

Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում նավաշինական մասնահատվածի և պետական էներգետիկ նախագծերի դեմ, սահմանափակումներ՝ «ԱԴԾ 24 գործակալների» դեմ, որոնք մասնակցել են Կերչի նեղուցում ՌԴ սահմանն անօրինականորեն հատած ուկրաինական ծովայինների ձերբակալմանը։ Բացի այդ, սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ռուսաստանյան բանկերի դեմ, որոնք, Վաշինգտոնի վարկածով, «աջակցում են այլ երկրների ժողովրդավարական ինստիտուտների քայքայման ջանքերին», ինչպես նաև ռուսաստանյան կիբեռմասնահատվածի դեմ։

Ավելին․ սենատորները համարում են, որ Պետդեպարտամենտը պետք է կողմնորոշվի, թե «արժե, արդյոք, Ռուսաստանին համարել ահաբեկչության հովանավոր»։ Փաստաթուղթը հեղինակել են Ռուսաստանում արդեն հայտնի սենատորներ Բոբ Մենենդեսը և Լինդսի Գրեհեմը։

Անցած տարի նրանք արդեն փորձել են Կոնգրեսով անցկացնել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցային օրինագիծ։ Այն ժամանակ մտցված փաթեթը նշված սենատորներն անվանել էին «Ամերիկյան անվտանգությունը կրեմլյան ագրեսիայից պաշտպանելու ակտ» (Defending American Security from Kremlin Aggression Act, DASKA

Այդ օրինագծով նախատեսված պատժամիջոցներն ու այլ միջոցները ամենակոշտերից են ողջ պատմության ընթացքում։