«Բի-բի-սի»-ում պատմել են Սիրիայում «քիմիական գրոհի» բեմադրված նկարահանումների մասին (տեսանյութ)

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», Սիրիայի գծով «Բի-բի-սի»-ի պրոդյուսեր Ռիամ Դալատին հայտարարել է, որ սիրիական Դումա քաղաքում քիմիական գրոհից հետո հոսպիտալում տեսարանի նկարահանումները բեմադրված էին։

«Հետաքննության վեց ամիսներից հետո ես կարող եմ առանց կասկածի հաստատել, որ Դումայի հիվանդանոցում նկարահանած դրվագը բեմադրված էր,- գրել է պրոդյուսերը Twitter-ի իր միկրոբլոգում։- Հոսպիտալում զոհեր չեն եղել»։

«Գրոհ տեղի է ունեցել, զարին չի օգտագործվել, բայց մենք պետք է սպասենք ՔԶԱԿ-ի եզրահանգումներին, որպեսզի հաստատենք, թե արդյոք քլոր օգտագործվել է,- գրել է Դալատին։- Բայց գրոհի հետ կապված մնացյալ ամենը սարքվել է տպավորությունն ուժգնացնելու համար»։

Հիշեցնենք, որ Արևմուտքը մեղադրել էր Դամասկոսին Արևելյան Գուտայում գտնվող Դումա քաղաքում քիմիական գրոհ կազմակերպելու մեջ և սպառնացել ռազմական հարվածներով։ Իբրև քիմիական գրոհի ապացույց, «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը օգտագործել էր կադրեր, որտեղ պատկերված էին Դումայի բնակիչները, այդ թվում երեխաներ, որոնց բժիշկներն իբր փորձում են փրկել թունանյութերի ազդեցությունից։

Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Սիրիայի զորքերի կողմից թունանյութերի կիրառման մասին սուտ տեղեկատվության նպատակը ահաբեկիչներին պաշտպանելն ու դրսից հնարավոր հարվածներն արդարացնելն է։ Ընդ որում, ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբում դեռևս 2018թ․ մարտի 13-ին հաղորդել էին գրոհայինների կողմից Արևելյան Գուտայում նախապատրաստվող սադրանքի մասին՝ քիմիական զենքի կիրառման բեմադրությամբ։