Կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակության արգելված իրեր ներկրելու փորձը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակության արգելված իրեր ներկրելու փորձը: Այս մասին տեղեկացրել է ԱԱԾ լրատվական ծառայությունը։

Մասնավորապես՝ 2019թ. փետրվարի 12-ին ՀՀ քաղաքացու կողմից «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Վ.Մ-ի անվամբ որպես հանձնուք ներկայացված սառնարանի հետնամասում  հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել է 39 հատ բջջային հեռախոս, հեռախոսի տասնյակ լիցքավորիչներ, մարտկոցներ, ականջակալներ:

Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, պարզվում է առնչություն ունեցող անձանց շրջանակը: