Ինչպես լուսաբանել երեխաներին առնչվող հարցերը․ ձեռնարկ լրագրողների համար

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաների վերաբերյալ հարցերը լուսաբանելու մասին ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ, ձեռնարկի նպատակն է ամրապնդել լրատվական գործունեություն իրականացնողների պատկերացումները երեխայի իրավունքների մասին, ներկայացնել, թե որոնք են երեխայի հետ աշխատանքի և հրապարակման հիմնական կանոններն ու սկզբունքները, և թե ինչպես կարելի է երեխային առնչվող խնդիրը դարձնել տպագիր նյութ կամ հեռուստահաղորդում:

Ձեռնարկը նախատեսված է աջակցելու լրատվական գործունեություն իրականացնողներին, որպեսզի երեխաների վերաբերյալ նյութեր պատրաստելիս նրանք առավելագույնս արժևորեն երեխայի իրավունքները:

Կից ներկայացնում ենք  ձեռնարկի հղումը՝

http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/5f00b354b1f8cb98d0e2d2143b89ff24.pdf