«Անտրամաբանական և անբարոյական թվեր են եղել պարգևատրումների տեսքով»․ քաղաքագետ Արմեն Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն այն կարծիքին է, որ ՀՀ կառավարության ծրագիրը հիշեցնում է բաժակաճառերի ժողովածու։

«Այնտեղ խոսք չկա կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, և ամենակարևորը՝ սուպերվարչապետական համակարգից խորհրդարանականի անցում կատարելու համար բացակայում է այն իրողությունը, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, այդ կառույցները մնում են վարչապետի վերահսկողության ներքո՝ սրանով մեծացնելով վարչապետի լիազորությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Վարդանյանը։