Պաշտոնական Երևանն ինչո՞ւ է լռում Մոսկվայում ադրբեջանամետ ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին (տեսանյութ)

Մոսկվայից ժամանած քաղաքագետ Մարիամ Հովսեփյանի հետ մեր զրույցը Մոսկվայում ադրբեջանամետ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Նոր Ռուսաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նիկիտա Իսաևի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ է։

Հիշյալ հանդիպմանն իր ֆեյսբուքյան էջում մասամբ անդրադարձել է անձամբ ինքը՝ Իսաևը, որը նաև այդ թեմայով հարցազրույցներ է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։ Ռուսական ԶԼՄ-ներով ևս լուսաբանվել է հանդիպումը, մինչդեռ պաշտոնական Երևանն այդ մասին ոչինչ չի հաղորդել, և հարցը քննարկվել է ավելի շատ սոցիալական հարթակներում։

Մարիամ Հովսեփյանը վերոնշյալ հանդիպման առնչությամբ ներկայացրեց որոշ տեղեկություններ, խոսեց նաև հանդիպման ժամանակ երկու կողմերի միջև ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների, դրանց հնարավոր հետևանքների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում