Բակո Սահակյանը հանդիպել է ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական էջի տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: