Հզոր պայթյուն է որոտացել Վաշինգտոնի մետրոյում

Հզոր պայթյուն է թնդացել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի մետրոյի կայարանում։

«BreakingNLive»-ն իր թվիթերյան էջում հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վաշինգտոն քաղաքի (Կոլումբիա շրջան) մետրոյի «Ռոսսլին» կայարանում։

Պատահարի մանրամասները ճշտվում են։

Ականատեսների խոսքերով, պայթյունը եղել է շատ հզոր: Դեպքի վայր ժամանած փրկարարները փակել են մոտակա փողոցները: «Ռոսսլին» կայարանում ու դրա մոտ գործի են անցել արտակարգ ծառայությունները:

«Ավտոբուսի վարորդն ինձ ասաց, որ դա եղել է տրանսֆորմատոր»,- ասել է մետրոյի մոտ գտնվողներից մեկը:

Փետրվարի 5-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում գտնվող «Coors and Central» առևտրի կենտրոնում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործադրվել: Ըստ News.ru-ի, պայթյունի հետևանքով մեկ հոգի զոհվել է: