Գիտնականները պատմել են Անտարկտիդայում աշխարհի ամենավտանգավոր սառցադաշտի հալչելու մասին

Անտարկտիդայի Թուեյթսի սառցադաշտում առաջացել է խոռոչ, որը պարունակել է մոտ 14 միլիարդ տոննա սառույց։

Գիտնականները Արևմտյան Անտարկտիդայի Թուեյթս սառցադաշտի ներսում հայտնաբերել են ահռելի խոռոչ՝ գրեթե 5 կիլոմետր երկարությամբ և 300 մետր բարձրությամբ։

NASA-ի մասնագետների գնահատմամբ, այն պարունակել է մոտ 14 միլիարդ տոննա սառույց, որը հալվել է վերջին երեք տարիների ընթացքում և լցվել օվկիանոս։ Սառցադաշտի խոռոչ է ներհոսում ծովի տաք ջուրն ու արագացնում հալոցքի ընթացքը։ Այս մասին հաղորդել է ամերիկյան տիեզերական գործակալությունն իր կայքում։

Թուեյթսի սառցադաշտը, որը շարժվում է դեպի Ամունդսենի ծով, իր անդառնալի հալոցքի պատճառով կարող է դառնալ մոլորակի վրա գլխավոր սպառնալիքներից մեկը։ Եթե այն ամբողջությամբ հալվի, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա ավելի քան 60 սանտիմետրով։