ՀԱՊԿ-ը միջոցներ է ձեռնարկում ԻՊ-ի դեմ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի վրա

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», ՀԱՊԿ-ը նկատի է առնում «Իսլամական պետություն» խմբավորման  ուժեղացումն Աֆղանստանում և միջոցներ ձեռնարկում։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքերով, Սիրիայում ԻՊ-ի ջախջախումից հետո «գործեց հաղորդակից անոթների սկզբունքը», և գրոհայիններն այնտեղից սկսեցին տեղափոխվել Աֆղանստան, քանի որ այդտեղ դեռ շատ են իշխանությունների կողմից չվերահսկվող շրջանները։

«Կենտրոնական Ասիայում ցավոտ կետը Աֆղանստանն է,-հայտարարել է Սիդորովը «Ռոսիյա սեգոդնյա» լրատվական գործակալության հետ ճեպազրույցում։- Նրանք (գրոհայինները) փորձում են կազմակերպել նախապատրաստման հենակետեր, կենտրոնանում, այդ թվում նաև՝ Աֆղանստանի հյուսիսում։ Դրանք շրջաններ են, որոնք երկարաձիգ սահման ունեն Տաջիկստանի Հանրապետության հետ։ Իհարկե, սրանք զուտ մտավախություններ չեն։ Պարզապես վախենալը մեր մեթոդը չէ։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի թույլ չտանք իրավիճակի հետագա սրում, նախևառաջ տաջիկ-աֆղանական սահմանի վրա։ Ահա և այդ միջոցները ձեռնարկվում են»։