Նորածին կետաձուկը տեսանյութում հայտնվել է լույս աշխարհ գալուց անմիջապես հետո (տեսանյութ)

Բացառիկ կադրերը նկարահանել են Հավայան արշիպելագի մոտ

Նորածին կետաձուկը տեսանյութում հայտնվել է բառացիորեն անմիջապես լույս աշխարհ գալուց հետո։ Այդպիսի եզակի կադրեր գիտնականներին հաջողվում է ստանալ ծայրաստիճան հազվադեպ։

Զբոսաշրջիկները Մաուի կղզու ափամերձ ջրերում արտասովոր ակտիվություն են նկատել։ Զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչներն անմիջապես զանգել են Հավայան համալսարանի ծովային կաթնասունների ուսումնասիրության ծրագրի տնօրենին։ Լարս Բեյդերը շտապ եկել է իրադարձության վայր և գործարկել թռչող տեսախցիկը։

Ինչպես պարզվել է, ջրում լողում էր փոքրիկ կետաձուկ՝ չգունավորված լողակներով։ Նրա ծնվելու պահից անցել էր 20 րոպեից ոչ ավելի, համարում է Բեյդերը։ Փոքրիկը լողում էր մոր կողքին, ձգտելով հնարավորինս մոտ մնալ ջրի մակերևույթին։ Մայրը ժամանակ առ ժամանակ պահում էր ձագին իր մեջքի վրա։

Սապատավոր կետաձկները հասնում են միջինը 14,5 մետր երկարության և կարող են կշռել մինչև 30 տոննա։ Խաղաղ օվկիանոսում նրանք տարածված են Չուկոտի ծովից մինչև Հավայան կղզիներ։ Սապատավոր կետաձկների ընդհանուր թվաքանակը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 30-ից մինչև 60 հազար առանձնյակ։