Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհի տեսանյութը համացանցում է (տեսանյութ)
Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», համացանցում հայտնվել է Մոսկվայի կենտրոնում բնակելի շենքում բռնկված հրդեհի տեսանյութը, որի հետևանքով չորս մարդ է զոհվել։
Փրկարարները տարհանել են շենքի 42 բնակիչների, այդ թվում նաև՝ ութ երեխաների։ Հրդեհը բռնկվել է Նիկիտինսկի ծառուղու թիվ 12 շենքի 4-րդ և հինգերորդ հարկերում։ Կրակը տարածվել է միջհարկային ծածկերով։ Հրդեհի ընդհանուր տարածքը կազմել է մոտ 2000 քառակուսի մետր։ Հրդեհը հաջողվել է մարել Մոսկվայի ժամանակով 5։09-ին։
ԱԻՆ-ի տվյալներով, հրդեհի վայրում ճայթյուն է հնչել. հավանաբար՝ մնացորդներ գազի համակարգում կամ աէրոզոլային բալոնիկներ։