Փախուստ բանտից․ հայտնաբերվել է 27 տարի անց

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 2-ին, ժամը 09։30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 47-ամյա Մամիկոն Ս.-ին։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ,  նա հետախուզվում էր Աշտարակի բաժնի կողմից, 1992թ. օգոստոսի 25-ից, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի («Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից») 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: