Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում

Հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր մեծն Կոմիտասի և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:

ՀՀ սփյուռքի նախարարության  «Հայերն այսօր» պարբերականի տեղեկացմամբ, Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկելու վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը եղել է միանշանակ:

Սակայն  խնդիր է եղել՝ Թուրքիայի հետ կապված: Կոմիտասի 150-ամյակն սկզբում չի ներառվել օրացույցում՝ պատճառաբանությամբ, թե Կոմիտասը ծնվել է Թուրքիայի տարածքում և այս պարագայում պետք է նաև թուրքական կողմի դիրքորոշումը: Հայկական կողմին, ի վերջո, հաջողվել է հաստատել և հիմնավորել հայտը: