Ռուսական Սու-27-ը կոշտ կերպով հեռու է քշել ՆԱՏՕ-ի կործանիչին (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է Ռուսաստանի ՕՏՈՒ-ի Սու-27-ի գեղեցիկ մանևրի տեսանյութը. ինքնաթիռը կոշտ կերպով հեռում է քշել ՆԱՏՕ-ի կործանիչին, որը չափից ավելի է մոտեցել ՌԴ կառավարական ինքնաթիռին։

«Թիվ 1 օդանավի» և «Ռոսսիա» կառավարական ավիաջոկատի այլ օդանավերի պաշտպանությունը ՕՏՈՒ-ի պարտականություններից մեկն է։ Բացի կարգավիճակային գործառույթներից, կործանիչները կատարում են իրական մարտական խնդիր. պաշտպանել վստահված օդանավն օդից և ցամաքից իրականացվող հարձակումներից։ Ընդ որում՝ ամեն գնով. եթե պաշտպանության տակ գտնվող օբյեկտի ուղղությամբ հրթիռ է արձակվել, ապա կործանիչի օդաչուն պարտավոր է հարվածի տակ դնել իր ինքնաթիռը, վտանգելով կյանքը։

Տվյալ դեպքում ամեն ինչ լավ է ավարտվել. F-16 կործանիչը շտապ մի կողմ է թեքվել և շարունակել թռիչքը պատկառելի հեռավորության վրա։ Եթե դրա օդաչուն փոքր-ինչ հապաղեր, բախումն անխուսափելի կլիներ։ Ռուսաստանցի օդաչուի անձնուրացությունը, մինչև վերջ գնալու և ամեն գնով հաղթելու պատրաստակամությունը արժանացել է տեսանյութը դիտողների հիացմունքին։