Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հանդիպումը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիրների հետ

Հունվարի 31-ին, մի խումբ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում գործող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Տեղեկացնելով վերոնշյալ հանդիպման մասին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մասիս Մայիլյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված երկրի իշխանությունների քայլերը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը: