ՀՀ կառավարության և ԿԽՄԿ միջև արձանագրություն է ստորագրվել (տեսանյութ)

Հունվարի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվեց Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:

Արձանագրությունը ստորագրեցին հայկական կողմից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն:

Արձանագրության նպատակն է փոփոխություններ կատարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 1993 թվականի նոյեմբերի 5-ին ստորագրված Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրում՝ լրացնելով հոդվածներ՝ ԿԽՄԿ գրագրության և փաստաթղթերի անձեռնմխելիությանը վերաբերող, ինչպես նաև ԿԽՄԿ կողմից անձնական տվյալների մշակումը կանոնակարգող նոր դրույթներով: