Ռուսաստանն Արկտիկայում տեղակայել է ռադար, որը կարող է հայտնաբերել անտեսանելի ինքնաթիռները

Հյուսիսային նավատորմի սպառազինությունը համալրվել է «Ռեզոնանս-Ն» շարժական ռադիոլոկացիոն համալիրով։ Այս մասին «Զվեզդա»-ին հաղորդել է պաշտպանական արդյունաբերական համալիրի աղբյուրը։ Նոր ռադարը կարող է հայտնաբերել թույլ արտացոլիչ մակերես ունեցող նշանակետերը մինչև հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից։

«Զվեզդա»-ի զրուցակցի խոսքերով, նոր ռադիոլոկացիոն համալիրը կարող է հայտնաբերել և դասակարգել փոքր արտացոլիչ մակերես ունեցող օբյեկտները։ Խոսքը վերաբերում է, բացի ամենայնից, նաև թևավոր հրթիռներին, անօդաչու սարքերին, անտեսանելի ուղղաթիռներին և ինքնաթիռներին։

Նա ընդգծել է նաև, որ ռադարն ունի ալեհավաքի ֆազավորված ցանց, ներկառուցված է ՀՕՊ համակարգում և կարող է տեղեկատվություն ստանալ ինչպես այլ ՌԼՀ-ներից, այնպես էլ թիրախանշումներ տալ ՀՕՊ-ի հրթիռային միջոցներին։

Դրա տարբերիչ առանձնահատկությունն այն է, որ չունի պտտվող ալեհավաքներ, քանի որ տարածության շրջանաձև տեսածիրը ստացվում է էլեկտրոնային միջոցներով, ինչը զգալիորեն բարձրացնում է լոկատորների հուսալիությունը և նվազեցնում էներգածախսը։ Ավելին․այդպիսի լոկատորը չի կորցնում արդյունավետությունը էլեկտրոնային հակազդեցության կամ բնական սաստիկ խոտորումների դեպքում։

https://tvzvezda.ru/news/opk/content/20191221313-3idzc.html