Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամի նախագահության օրոք կոռուպցիան աճել է

Ֆրանսիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Transparency International» անկախ կազմակերպությունը 2018թ. իր տարեկան զեկույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոռուպցիայի ընկալման ինդեքսում 100-ից 71 միավոր ստանալով, դուրս է եկել պետական կոռուպցիայի տեսակետից ավելի լավ վիճակ ունեցող 20 երկրների ցանկից:

«Transparency International» կազմակերպության տարեկան զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ն իր դիրքից իջել է երկրի վերահսկման ու հավասարակշռման համակարգերի առճակատման, բարձր մակարդակում ղեկավարության բարոյալքվածության և նախագահ Դոնալդ Թրամփի գործելակերպի պատճառով: