Կառավարությունը նոր հարված է հասցնում գիտությանը՝ դադարեցնելով գիտական լաբորատորիաների բազային ֆինանսավորումը (տեսանյութ)

Դեռ տարեվերջին ՀՀ կառավարությունը հաստատել է հիմնադրամ դարձած բուհերում ենթակառուցվածքների, մասնավորապես, գիտական լաբորատորիաների համար բազային ֆինանսավորումը մրցութային դարձնելու՝ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած օրենքի նախագիծը։

Այսօր ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետում հավաքվել էին բուհի դասախոսները, գիտնականները, ղեկավար կազմը՝ քննարկելու վերոնշյալ նախագծի բացասական հետևանքները։ Նրանց ներկայացմամբ՝ օրենքի նախագիծն օրենքի վերածվելու դեպքում, ծանր հետևանք կունենա գիտության զարգացման համար: Այդ մասին մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սահարյանը՝ նշելով, որ լաբորատորիաների ֆինանսավորման դադարեցումը ոչ միայն գործազուրկ է դարձնելու բազմաթիվ աշխատողների՝ մոտ 200 հոգու, այլև կասեցնելու է գիտական մի շարք ծրագրերի իրականացումը:

ԵՊՀ ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի տնօրեն Համլետ Ավետիսյանն էլ մեզ հետ հարցազրույցում ասաց, որ նախագիծը կարող է կործանարար ազդեցություն ունենալ գիտության համար։ Նրա համար անընդունելի է, որ ֆինանսների, այլ ոչ թե գիտության ու կրթության նախարարությունն է գիտությանն առնչվող որոշումներ կայացնում։

 

Մանրամասները՝ տեսանյութում