Տղամարդը կացնով բանկ է մտել (լուսանկարներ)
Հունվարի 29, ժամը 13։50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ VTB բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Ոստիկանության տեղեկացմամբ, մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Հանգամանքները պարզվում են: