Եվ ոչ մի պետական լիազոր մարմին չի ճշտել, թե որն էր Մհեր Եղիազարյանի հացադուլ անելու պատճառը․ Լևոն Բաղդասարյան

Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ մեկուսարանում կալանքը կրող Մհեր Եղիազարյանը 45 օրվա հացադուլից հետո մեկուսարանում մահացել է: Եվ ոչ մի պետական լիազոր մարմին, իսկ դրանք են դատախազությունը, վարույթն իրականացնող մարմինը, քրեակատարողական վարչությունը, տվյալ մեկուսարանը, դատապարտյալների հիվանդանոցր, առողջապահության նախարարությունը, մեծ ու փոքր պաշտոնյաներ, դրանց վերահսկող մարմիններ, չեն ճշտել, թե որն էր հացադուլ անելու պատճառը. միգուցե կալանավորելուց հետո, երբ խախտելով անձի անմեղության կանխավարկածը, կպան նրա արժանապատվությանը, որն Աստվածային իրավանորմ է և ամրագրված նաև ներպետական օրենքներով, և Մհերն ունենալով արժանապատվություն, դիմեց ծայրահեղ միջոցի: Հիմա հերթական անգամ մի երկու սիկտիրչի բժշկական տեղեկանք եք կազմելու ու գործը փակեք: Բավական է վերջ տվեք հանցագործ անգործությամբ զբաղվելուն, ընտրովի արդարադատություն իրականացնելուն: Եվ եթե ի վիճակի չեք կամ չեք ցանկանում օբյեկտիվ գնահատական տալ, անկախ անձի ով լինելուց, կամ կատարած ենթադրյալ հանցագործությունից, պետությունն իր վրա է վերցնում արդեն դահիճի, այլ ոչ թե արդարադատություն իրականացնողի խարանը:

Լևոն Բաղդասարյան