Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և Բյուրոյի անդամին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին: Ինչպես տեղեկացրել են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից, նախագահ Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք:
Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ ևս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը՝ գործուն մասնակցություն ունենալով մեր հանրապետության զարգացմանն ու զորացմանը:
Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: