ՀՀ ԱԱԾ տնօրենը Վրաստանի գործընկերների հետ քննարկել է համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ: ՀՀ ԱԱԾ տեղեկացմամբ, Ա. Վանեցյանը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուին քննարկել են տարածաշրջանային ներկա զարգացումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:
Հանդիպումը երկուստեք կարևորվել ու գնահատվել է որպես հարաբերությունների կայուն զարգացման, ապագային միտված ուղերձ: