Հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով կասկածյալը

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ, հունվարի 19-ին, ժամը 23։00-ին Երևանի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Արա Բ.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի («Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի») մեղադրանքով:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 19-ին, ժամը 12.30-ին ոստիկանության Էրեբունու բաժին է կամավոր ներկայացել 28-ամյա Գագիկ Հ.-ն, որը 2018թ․ հուլիսի 17-ից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: