Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց

Հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: