Չհայտարարված այց ՊՆ կենտրոնական կենտրոնական հավաքակայան

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը, ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի աշխատանքներին, զրուցել զորակոչիկների և ծնողների հետ: