Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիների

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող հատուկ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 4 քաղաքացիներ, որոնք Գյումրու տարբեր փողոցներում սիգի ապօրինի վաճառքով են զբաղվել, ընդհանուր առմամբ, վաճառելով 340 հատ ձուկ (122,7 կգ): Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Քաղաքացիներից մեկը հայտնել է, որ նշված ձկնատեսակը գնել է Գեղարքունիքի մարզից՝ վերավաճառելու նպատակով, իսկ մյուս 3 քաղաքացիները հայտնել են, որ ձկնատեսակը վերավաճառելու նպատակով գնել են Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքից, Գեղարքունիքի մարզի մի բնակչից:

Դեպքի առթիվ  ոստիկանության Կումայրու բաժնում նախապատրաստվում են նյութեր։