ՀՀ նախագահը Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի ղեկավարության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։

Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության մասին, որը կմատուցի նույնանման ծառայություններ։

Հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում։