«Վերելք․ Ինչպես իրականացնել ազգային վերափոխում, հյուրը՝ Նորայր Ասրյան (տեսանյութ)

Հնագույն քաղաքակրթություններ ուսումնասիրող Նորայր Ասրյանը կարծում է, որ հայկական օթյակի՝ միաբանության ստեղծումն անհրաժեշտություն է։ Առանց այդ կառույցի առկայության հնարավոր չէ երկիրն ու ժողովուրդը հանել ճգնաժամային այս վիճակից։ Հյուրը ներկայացնում է օթյակի առանձնահատկությունները, կատարում պատմական էքսկուրս։
Նորայր Ասրյանը վստահ է, որ մեր ժողովուրդը վերջին հազար տարում հոգեմտածողության խաթարումներ է ունեցել, և նրան այդ վիճակից հանել հնարավոր է կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելով, որի էությունը հետևյալն է՝ պարզվում է, թե ազգի առողջ վիճակը երբ է եղել, ինչ արժեքային համակարգ է ունեցել այդ շրջանում, երբ և ինչ պայմաններում է տեղի ունեցել խաթարումը,  ու նաև ինչ քայլերի գործադրմամբ է հնարավոր իրականացնել ազգային վերափոխում։
Այդ վերափոխումը չանելու դեպքում մեր պետությունը երկար կյանք չի ունենա՝ մտահոգված է Նորայր Ասրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում