Նիկոլը 2019-ի համար խոստանում էր 500 մլն դոլար ներդրում

Երևի շատերը մոռացել են, որ 2018 թ. նոյեմբերին Արագածոտնի մարզում Նիկոլը խոստանում էր գործարաններ կառուցել և 500 մլն դոլարի ներդրումներ բերեր, բայց ինչպես տեսանք` նա 2019 թ. միայն պարտք ու վարկ վերցրեց: Ահա և նրա խոսքերը, ինչը տեղադրված է նաև կառավարության պաշտոնական էջում:

Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարության կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերին: «Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներում քննարկման փուլում է 500 մլն դոլարի ներդրումային փաթեթ՝ հիմնականում արտադրության ճյուղում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել գործարանների կառուցման առումով, եթե 2019 թ. ընթացքում բարեհաջող իրականացվեն, մեր երկրի տնտեսական կերպարը 180 աստիճանով կփոխվի: Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, և կառավարությունն ամեն ինչ կանի՝ դա իրականություն դարձնելու համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Կառավարությունը Նիկոլի գլխավորությամբ կամ 2019թ տապալել է այս նախագիծը կամ դա չի էլ եղել, եղել է մարդկանց խաբելու ևս մի «սենսացիոն» փուչիկ խոստում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլը 2019-ի համար խոստանում էր 500 մլն դոլար ներդրումԵրևի շատերը մոռացել են ,որ 2018թ նոյեմբերին Արագածոտնի մարզում…

Опубликовано Վահան Բաբայան Воскресенье, 29 декабря 2019 г.