Ինչո՞ւ է թիրախավորվում ՍԴ-ը, ինչո՞ւ է կալանավորված Ռոբերտ Քոչարյանը․ քննարկում (տեսանյութ)

Տարին ավարտվում է, սակայն Տարեմուտի շեմին  չեն դադարում երկիրը ցնցող քաղաքական ու  իրավական գործընթացները։ Հայաստանի իշխանությունները շարունակում են  ժողովրդավարական, իրավական պետությանը ոչ հարիր իրենց գործելաոճը:

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մի գրառում էր տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնելով այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է հղել իշխանությանը ու բացատրություններ հայցել: Ի դեպ, այս մասին իշխանությունը դեռ լռում է:

Անշուշտ, այս ընթացքը խիստ մտահոգիչ է, իշխանությունն իր  չմտածված քայլերով կարող վնասել մեր պետության միջազգային հեղինակությունը:

Ի՞նչ է կատարվում մեր երկրում․ տեղի ունեցող իրավական, քաղաքական իրողությունների շուրջ զրուցեցինք փաստաբան Վահե Եփրիկյանի և քաղաքական գործիչ, ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանի հետ:

Մանրմասները՝ տեսանյութում